Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՌԱՀՀԿ |
Հիմնադրված | 1994 |
Հիմնադիր | Րաֆֆի Հովհաննիսյան |
Կայք | acnis.am |
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, ՌԱՀՀԿ (անգլ.՝ The Armenian Center for National and International Studies, ACNIS), Հայաստանում գործող վերլուծական-փորձագիտական հաստատություն։ Այժմ կենտրոնի տնօրենն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը[1]։
Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, «ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային և միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ»[2]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը իրականացնում է բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը և ընդլայնել քաղաքականության կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածությունը՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքները[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը հիմնադրել է 1994 թվականին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը։ Ինչպես նշված է Կենտրոնի պաշտոնական կայքում, «Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ»[3]։ Բացի այդ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, «վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը»[3]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչ Հակոբյան,
- 2009 փետրվար-2011 մարտ, Ռիչարդ Կիրակոսյան[1]։
- 2011 թվականից, Մանվել Սարգսյան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ՌԱՀՀԿ տնօրենը փոխվեց
- ↑ 2,0 2,1 ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2016 թվականն ամփոփող իր ավանդական տարեգիրքը
- ↑ 3,0 3,1 ««Մեր մասին» բաժինը ՌԱՀՀԿ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.